Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները
Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Տաթևիկ Հակոբյանն ահազանգում են՝ Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում։
Փետրվարի 6-ի երեկոյան Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության հայտարարության մեջ ասվում է.
«Նարեկ Մանթաշյանը այս պահին ՔԿՀ-ում խոշտանգման է ենթարկվում:
Քիչ առաջ դուրս եկանք ՔԿՀ-ից: Գիշերը ժամը 1-ից Նարեկ Մանթաշյանը ունեցել է առողջական վիճակի սրացումներ և խնդրել կապվել իր փաստաբանների հետ և տեղափոխել իրեն հիվանդանոց կամ ցուցաբերել բուժօգնություն, սակայն ՔԿՀ պատասխանատուները զանգի հնարավորություն չեն տվել, քանի որ ԱԱԾ-ն արգելանք է դրել հեռախոսազանգեր կատարելու իրավունքի վրա, իսկ բուժծառայության ղեկավարը (աջ կողմի նկարում, Գարեգին Սարգսյան) պատասխանել է, որ պետք է մինչև երկուշաբթի սպասել, ինքը հանգստից վերադառնա և որոշի հիվանդանոց տեղափոխել, թե՝ ոչ, իսկ ՔԿՀ-ում համապատասխան բուժում իրականացնող բժիշկ չկա:
Սա լրջագույն շեղում է մարդու իրավունքների օրակարգից և փաստացի պատիժ է Նարեկ Մանթաշյանի նկատմամբ, այստեղ մենք՝ փաստաբաններս, ընդգծված քաղաքական պատվեր և մոտիվ ենք տեսնում:
Նման անմարդկային վերաբերմունքի այլ պատճառ մեզ հասանելի չէ: Չնայած արդեն, իսկ օպերատիվ արձագանք եղել է, բայց մեկ անգամ ևս հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ի ուշադրությունը: Իսկ ՀՀ արդարադատության նախարարությանը սթափության կոչ ենք անում. Նարեկ Մանթաշյանին տանում եք դանդաղ մահվան: Առողջական խնդրից զատ, իր փաստաբանների հետ կապ հաստատելու իրավունքից զրկումը ևս մեկ կոպտագույն սահմանադրաիրավական և միջազգային իրավական պարտավորություններից շեղում է:
Նարեկ Մանթաշյանի փաստաբաններ
Ալեքսանդր Կոչուբաև,
Տաթևիկ Հակոբյան»։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Ժողովրդավարության «բաստիոնի» այցեքարտը
- ԱԱԾ. Նարեկ Մանթաշյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը հետաձգվել է
- Տեղի կունենա Նարեկ Մանթաշյանի ՝ «դրոշի գործ»-ով քննությունը
- Կոչուբաև. Աբսուրդն այն է, որ Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին»
- Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան