Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն
Պեկինի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականը հաղթել է գեղասահքի թիմային մրցումներում:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ օլիմպիական չեմպիոններ են դարձել Մարկ Կոնդրատյուկը (տղամարդկանց մենասահք), Անաստասիա Միշինանը և Ալեքսանդր Գալյամովը (պարային զույգ), Վիկտորիա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը (պարային զույգ), Կամիլա Վալիևան (կանանց մենասահք):
Թիմային մրցաշարի ծրագրի եզրափակիչ փուլում Վալիևան ստացել է 178,92 միավոր և գրավել առաջին տեղը։ Երկրորդը ճապոնուհի Կաորի Սակամոտոն է (148,66), երրորդը՝ կանադուհի Մադլեն Սկիզասը (132,04):
Գեղասահքի թիմային մրցաշարի արդյունքներով ռուսները վաստակել են 74 միավոր։
Արծաթե մեդալներ են նվաճել ամերիկացի գեղասահորդներ Նաթան Չենը, Վինսենթ Չժուն (մենասահք), Մեդիսոն Հաբելը/Զաքարի Դոնոգյուն, Մեդիսոն Չոլք/Էվան Բեյթսը, Ալեքսա Կնիրիմ/Բրենդոն Ֆրեյզերը (պարային զույգ), Կարեն Չենը (մենասահք)՝ վաստակելով 65 միավոր:
Բրոնզե մեդալակիրներ դարձան ճապոնացիները՝ Շոմա Ունո, Յումա Կագիյամա (մենասահք), Միսատո Կոմացուբարա/Տիմ Կոլետո (պարային զույգ), Ռիկու Միուրա/Ռյուիչի Կիհարա (պարային զույգ), Վակաբա Հիգուչի, Կաորի Սակամոտո (մենասահք)՝ վաստակելով 63 միավոր։
Հարակից հրապարակումներ`
- Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում
- Դահուկորդ Նատալյա Նեպրյաևան Ռուսաստանի առաջին մեդալը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում
- Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողության լավագույն լուսանկարները
- Պեկինի Ազգային մարզադաշտում վառվել է 2022 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին