Էրդողանը կմասնակցի 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է «Ժողովրդի դաշինք»-ի թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է դաշինքի կազմում ընդգրկված «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։
Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ նախագահական, խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունները ավելի ստեղծել էին «Ժողովրդի դաշինք»:
«Մեր նախագահի թեկնածուն պարզ է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, և «Ժողովրդի դաշինքը» նույնպես նոր հաղթանակ կտանի»,- նրա խոսքը մեջբերել է Star թերթը։