Մի խումբ իշխանավորներ բռնաբարեցին արդարադատությունը. դատավոր Բախշիյանի պաշտպան
«Պարոն Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը և կալանավորեց դատավոր Բորիս Բախշիյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բ.Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
«Որոշմանը ծանոթացանք, և անընդհատ ուզում ենք հասկանալ, թե ի՞նչի համար, ինչ է գրվել, իհարկե, իմաստ չկա ոչինչ փնտրելու։ Մի խումբ իշխանավորներ արդարադատությունը բռնաբարեցին, ժողովրդավարությունը գլորվեց անդունդը»,-նշեց պաշտպանը։
Նա ասաց, որ բառեր չի կարողանում գտնել, թե ինչ է կատարվում դատական համակարգում. «Կա դատավոր Բախշիյան և կա դատավոր Արղամանյան, կան դատավորներ և կան նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի իրենք լինեն իշխանությունների սիրելին, որպեսզի ամեն ապօրինության համար երաշխավորված լինեն և կատարեն ապօրինություններ: Կա Բախշիյան և Բախշիյաններ, որոնք համարձակորեն փորձում են ընդդիմանալ, ինչը անթույլատրելի է մեր ժողովրդավարական, իրավական երկրում, հետևաբար նրանց պետք է կալանավորել, որպեսզի մյուսների աչքները վախեցնեն։
Որովհետև երբ որ տեսնեք դատարանի որոշումը, թե ինչի համար է հիմնավոր կասկած տեսնում, ինքն ամեն օր այդ բանն անում է, ամեն օր, մի քանի անգամ»,- նշեց Ե. Սարգսյանը։
Նա պնդեց, որ ԲԴԽ դատավորներն, առանց կարդալու, ստորագրել են դատախազության միջնորդությունը. «Թուղթը տվել են, ասել են կստորագրեք, իրենք էլ ստորագրել են։ Ինչու եմ պնդում, որովհետև որոշման 9-րդ էջում միտքը կիսատ է մնացել, մի ամբողջ էջեր չկան այնտեղ ու բոլորը ստորագրել են։ Եթե որևէ մեկը կարդար, կտեսներ, որ այդտեղ այդ իրավիճակն է»։
Դատավորի պաշտպաններից Արսեն Սարդարյանի համոզմամբ, Հայաստանի պատմության՝ իրավական պետություն ունենալու մեջ ունեցան ամենածանր էջերից մեկը. «Չգիտեմ, դրա տակից երբևէ դուրս կգանք, թե ոչ»։
Սարդարյանի խոսքով, դատավոր Արղամանյանը շատ լուրջ ճնշումների է ենթարկվել։
«Ինքը փորձել է պայքարել, իր ակտում էլ է երևում, որ փորձել է պայքարել, բայց թույլ չտվեցին իրեն արդարադատություն իրականացնել», - նշեց նա։
Պաշտպանն ընդգծեց, որ Հայաստանն այսօր արձանագրեց՝ անկախ ու անաչառ դատավորը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում։
«Եթե դու անախ ես, անաչառ ես, որևէ քաղաքական թիմի չես հարում ու չես սպասարկում, գործում ես քո խղճի, օրենքի համաձայն, ուրեմն պետք է նստես։ Մենք այսօր, կարծում եմ, Հյուսիսային Կորեային հաղթեցինք, մենք եղանք ամենաառաջինը իրավական կամայականությունների առումով։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, իրավաբանության վախճան էր», - ասաց Արսեն Սարդարյանը։
Երեմ Սարգսյանն իր ֆեսբուքյան էջում հրապարակել է դատավոր Արղամանյան կայացրած որոշումից մի հատված ու գրել. «Սա դատավոր Արղամանյանի գլուխգործոցն է։
ԲԴԽ-ից հետ չի մնում։
Սաղդ իրար արժանի եք, ոնց որ մի մորից ու մի հորից լինեք։
Դուք սիրով բռնաբարեցիք արդարադատություն ու ժողովրդավարությունը։
Ապրեք դուք»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է
- Բախշիյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Դավիթ Արղամանյանին՝ հիմքում դնելով նրա քաղաքական հայացքները
- Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
- Բորիս Բախշիյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. Պաշտպան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Պատժում են Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներն են. Ղազինյան
- Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցված են
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է թմբուկահար դատավորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան