Արդյունքի չհասնելու դեպքում սլաքները կուղղվեն կառավարություն. Վարորդների ակցիան՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման
Վարորդները կրկին բողոքի ակցիա են անում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ։
«Միշտ թունելի վերջում լույս է երևում, բայց ես այդ լույսը չեմ տեսնում։ Մինչև վերջ գնալու ենք, այսինքն՝ թանկացումների չեղարկման պետք է հասնենք։ Եթե մեր խաղաղ ակցիաներն արդյունք չտան, հաստատ այս ամեն ինչը վերածվելու է անհնազանդության ակցիաների»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից վարորդներից մեկը։
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ Ապահովագրական բյուրոյի պետի հրաժարականը կարող է ինչ որ բան փոխել։
«Հույս ունենք կգա այնպիսի մեկը, ով մեր ձայնը կլսի, իր տաք սենյակից դուրս կգա, ոչ թե թաքուն ձևով կգնա լրատվականներ, հարցազրույցներ կտա, մեր վարորդների հասցին արտահայտութուններ թույլ կտա»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի, հարցի հասեցատերը կառավարությունն է, թեև իրենք ակցիաներ են իրականացրել Կենտրոնական բանկի, Ապահովագրական բյուրոյի մոտ.
«Ինձ համար այս երկու կառույցներն ուղղակի կատարողներ են, իսկ հարցն ավելի մեծ մասշտաբների է հասնում։ Հարցը հասնում է, իմ կարծիքով, կառավարություն։ Փորձում ենք ավելի փոքր մաշտաբներից սկսենք, սակայն եթե արդյունք չստանանք, առաջարկելու եմ սլաքներն ուղղվի կառավարություն»։
Հարակից հրապարակումներ`
- Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում ԿԲ դիմաց
- ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքող 5 քաղաքացի բերման է ենթարկվել
- Ես որևէ մեկից ակնկալիք չունեմ, ուղղակի իմ անհամաձայնությունն եմ հայտնում. ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդ
- Ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին