Ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի. Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Հարմարվեցի՞նք․․․
Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի։ Իսկ ո՞վ էր կասկածում, որ նոր ստեղծված, քաղաքական հետապնդումների մասնագիտական դատարանի պատանի թմկբահար դատավորն ընդունելու է կալանքի որոշում։ Ահա այս տարիներին դատարանների ստրկացման քայլերի ոչ սպառիչ շղթան՝ գաղտնազերված հայտնի եռակողմ հեռախոսազրույցներ- «Կա՞ Հայաստանում դատավոր, որ ինձ չլսի»-դատարանների շրջափակում-ՍԴ ջախջախում-«վնգստացող դատավորներ»-Քր․գործի հարուցում և դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրում-Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրում-Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ խցկում-դատարաններից համակարգիչների առգրավում-քաղաքական հետապնդումների (կալանքի) մասնագիտական դատարանների ստեղծում։
Այս ամենն ուղեկցվում էր քաղաքական բռնություններով, Արցախի հարցով «գաղտնի բանակցություններով», ի վերջո պարտությամբ, Արցախի հանձնումով, հետագայում Սյունիքի տարածքների հանձնումով, հազարավոր զոհերով, շուտով․․․
Եվս մեկ անգամ կրկնեմ, հարգելի գործիչներ՝ ընդդիմադիր, երկրի ապագայով անհանգստացող, հույս մի դրեք , այսպես կոչված «սահմանադրական ճանապարհով», այն է՝ իրավական գործընթացներով պայքարի հաջողության վրա։ Կարծում եմ, որ դուք նույնպես սա հիանալի հասկանում եք, բայց․․․
Է՛հ շարունակենք «կառուցողական» ընդդիմադիր քայլերը, մինչև․․․
Հետո կասենք․ «Մենք ինչո՞վ էնք մեղավոր, պատասխանատուն և մեղավորն իշխանություններն էին, իսկ մենք չուզեցինք երկիրը քաոսի վերածել»։ Իրո՞ք, իսկ եթե անկեղծ խոսենք, ապա վճռականություն չունեցանք և հարմարվեցինք»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Հայտարարում եմ հավաք Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև
- Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան
- Մի խումբ իշխանավորներ բռնաբարեցին արդարադատությունը. դատավոր Բախշիյանի պաշտպան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է
- Բախշիյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Դավիթ Արղամանյանին՝ հիմքում դնելով նրա քաղաքական հայացքները
- Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
- Բորիս Բախշիյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. Պաշտպան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Ինչպես էի նայելու Աշոտ Երկաթի և մյուս քաղբանտարկյալների աչքերին, եթե կողմ քվեարկեի Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող սուտ զեկույցին. Մամիջանյան
- Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Արամ Վարդևանյան
- Պաշտպան. Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է