Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին
Իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման փաստին.
«Որպես քաղաքացի, որպես իրավաբան, ով առնվազն 18 տարի դասավանդել է խափանման միջոց կալանավորման առարկան, ու կազմել ուսումնական ձեռնարկներ կալանավորման մասին, ինչպես նաև վիճարկել կալանավորան բազմաթիվ գործեր Հայաստանում և ՄԻԵԴ-ում՝ առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել»։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Ն.Մ.-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի համար բոլորը օգտագործման ենթակա մատերիալ են, թափոն. Ղազինյան
- Ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի. Իշխանյան
- Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան
- Մի խումբ իշխանավորներ բռնաբարեցին արդարադատությունը. դատավոր Բախշիյանի պաշտպան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է
- Բախշիյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Դավիթ Արղամանյանին՝ հիմքում դնելով նրա քաղաքական հայացքները
- Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
- Բորիս Բախշիյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. Պաշտպան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը