Թուրք քաղաքական գործիչը կոչ է արել կանխել ԱՄՆ-ի մուտքը Սև ծով
Թուրքական «Վաթան» (Հայրենիք) կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը կարծում է, որ ԱՄՆ-ին Սև ծով բերելը բարդ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, նրա խոսքով, դա պետք է կանխել։
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, առաջին հայացքից, սպառնալիք է Ռուսաստանի համար, բայց Թուրքիայում հասկանում են, որ սպառնալիքներ կան նաև Անկարայի համար: Հունաստանն ու Ուկրաինան Թուրքիայի քթի տակ են, ԱՄՆ-ն երկու երկրներին էլ զենք և ինքնաթիռներ է մատակարարում՝ սադրանքներ իրականացնելու համար: Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան, ինչպես Հունաստանը, ծառայում են Վաշինգտոնի շահերին: ԱՄՆ-ին Սև ծով բերելը շատ ծանր հետևանքներ կունենա: Անհրաժեշտ է կանխել արտաքին ուժերի մուտքը Սև ծովում»,- ասել է Փերինչեքը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Թուրքիային սպառնացող վտանգը գալիս է ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից։
«Մենք դա ասում ենք տարիներ շարունակ, սա ԱՄՆ-ն է, որն աջակցում է ահաբեկչական Քրդական բանվորական կուսակցությանը, որն աջակցում է FETÖ-ին (իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը)»,- նշել է քաղաքական գործիչը։
2014 թվականից ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, զենք են մատակարարում Ուկրաինային և մարզում են նրա զինվորականներին, ինչն ուղղակիորեն խախտում է մինսկյան պայմանավորվածությունները և բացասաբար է անդրադառնում Դոնբասի կարգավորման վրա։ Բացի ամերիկացիներից, միլիարդավոր դոլարների ընդհանուր արժեքի մատակարարումներին մասնակցում են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը, Թուրքիան, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան և Էստոնիան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան