Մեկ օր ՀՎԿԱԿ-ում. Որտե՞ղ ու ինչ պայմաններում են պահվում պատվաստանյութերը
Կորոնավիրուսային հիվանդության թեստավորումից, ախտորոշումից մինչ պատվաստում ու պատվաստանյութերի պահպանում։ Համավարակի հենց սկզբից մինչ օրս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատում է գերծանրաբեռնված։
Panorama.am-ի լուսանկարիչը մեկ օր անցկացրել է կենտրոնում։ Լուսանկարել պահեստն ու լաբորատորիաները, պատվաստանյութերի պահման պայմանները, ջերմաստիճանը։
ՀՎԱԿ-ի պահեստն է։ Պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների ազգային պահեստում իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների ստացում, պահեստավորում, պահպանում և բաշխում:
Սառնարանային սարքավորումներում պատվաստանյութերի պահպանման ջերմային ռեժիմը հսկվում է Ֆրիջ-թագերի օգնությամբ, որը նախատեսված է բուժաշխատողներին օգնելու նպատակով՝ սառնարաններում ջերմաստիճանի լիարժեք անընդմեջ մոնիթորինգ իրականացնելու, ներառյալ գիշերային ժամերը, հանգստյան օրերը և տոները: Ֆրիջ-թագը պահպանում է վերջին 60 օրվա ընթացքում գրանցված տեղեկատվությունը:
Պահեստն ապահովված է էլեկտրական հոսանքի այլընտրանքային 2 աղբյուրով: ՀՎԱԿ-ից հավատացնում են, հոսանքի ընդհատումը բացառվում է:
Լաբորատորիաներն են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աազգային կենտրոնի լաբորատորիաները կորոնավիրուսային հիվանդության համավարակի առաջին իսկ օրերից մեծ ծավալով իրականացնում են լաբորատոր աշխատանքներ ՊՇՌ մեթոդով COVID-19 հիվանդության ախտորոշման նպատակով:
Համավարակի առաջին փուլում իրենց վրա վերցնելով հետազոտությունների ամբողջ ծավալը՝ մինչև համապատասխան պետական և մասնավոր լաբորատորիաների ընդգրկումն այս գործընթացում՝ համավարակի մյուս փուլերում իրականացնելով ՊՇՌ հետազոտությունների գերակշռող մասը։
Կատարվում են նաև բնակչության տարբեր խմբերում COVID-19 վիրուսի հանդեպ հակամարմինների հայտնաբերման հետազոտություններ և COVID-19 վիրուսի մոլեկուլային գենետիկ հետազոտություններ՝ սեքվենավորման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան