Եվրոպայի անվտանգությանն առնչվող իրավիճակը Մոսկվայի և Փարիզի համար ընդհանուր մտահոգության առարկա է․ Պուտին
Եվրոպայի անվտանգությանն առնչվող իրավիճակը Մոսկվայի և Փարիզի համար ընդհանուր մտահոգության առարկա է, երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ֆրանսիան վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մասնակցում է եվրոպական անվտանգության խնդիրների լուծմանը։
«Ինչ եմ ես հատկապես ուզում ընդգծել։ Մենք ընդհանուր մտահոգություն ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ է կատարվում Եվրոպայի անվտանգության ոլորտում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններում։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ եվրոպական անվտանգության խնդիրների լուծմանը Փարիզի ակտիվ մասնակցության համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն բանի համար, որ Ֆրանսիան մշտապես ամենաակտիվ մասնակցությունն է ունենում այս ոլորտում (Եվրոպայի անվտանգության ոլորտը, խմբ․) հիմնարար որոշումների մշակման գործում»,- նշել է Պուտինը։
Պուտինը խոսել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի զգալի անձնական ջանքերի մասին՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը և Եվրոպայում անվտանգությանը վերաբերող բանակցությունների մասով։
«Ես տեսնում եմ, թե որքան ջանքեր են գործադրում Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը և անձամբ Ֆրանսիայի նախագահը, որպեսզի լուծվի ճգնաժամը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան