Խոսքի ազատությունն ունի սահմանափակումներ. Վլադիմիր Վարդանյան
«Հայհոյանքը պետք է արգելված լինի Հայաստանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Freedom House»-ի հայտարարությանը։
Նրա խոսքով, հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել Հայաստանում, արգելված կա և հույս ունի՝ արգելված կմնա. «Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես դուրս պետք է մնա հանրային դիսկուրսից»։
ՔՊ-ական պատգամավորի խոսքով, հայհոյանքը սոցիալական ցանցերի ազդեցության պարագայում վերածվել է մի դաշտի, որը կարող է բերել շատ ավելի կրիմինոգեն երևույթների։
Նա նշեց, որ հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ հայհոյանքը խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ նույնիսկ ՄԻԵԴ-ը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրելու:
«Ես չեմ խոսում վիրավորանքի այլ դրսևորումներից, ես խոսում եմ հայհոյանքի մասին, գիտեք, որ օրենքի ընդունման նպատակը նախ և առաջ այդ իրավիճակը շտկելն է»,-ասաց Վ.Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ խոսքի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որ պետք է պաշտպանվի, երկրորդ՝ պետք է հասկանալ, որ խոսքի ազատությունն ունի սահմանափակումներ, հայհոյանքը խոսքի ազատության դրսևորում չէ, դիտարկվում է որպես խոսքի ազատության անթույլատրելի կիրառություն։
Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված պետական պաշտոնյաների հանդեպ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով, կոչ արել խորհրդարանին չեղարկել այս օրենքը։
Հարակից հրապարակումներ`
- Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը
- Այս անգամ էլ Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում․ Ռուբեն Մելիքյան
- «Ճիշտ են անում, որ հայհոյում են»
- Խարդախություն՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով
- Ադիբեկյան. Նիկոլ Փաշինյանը մեզ վատ բառեր է սովորեցնում, նա է մեզ դրդում հանցանքի, նրա գիրքը պետք է արգելել
- Նիկոլի մասին գրառման համար Արմինե Ադիբեկյանին ոստիկանություն են հրավիրել
- Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին