Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք, մահվան՝ 34 դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք, հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը՝ հղում անելով stopcov.ge-ին։
Ըստ աղբյուրի՝ ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 33 905 թեստ, այստեղից 20 924-ը՝ հակագենի արագ թեստով և 12 981-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական- 33,14%, վերջին 14 օրը- 27,37%, վերջին 7 օրը - 30,99%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 325 838 դեպք:
Ապաքինվել է ևս 17 130 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 106 221:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 246 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 751 192 պատվաստում, օրական՝ 722:
Կարանտինի ռեժիմում է 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 947-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան