Տնտեսություն 18:27 07/02/2022 Հայաստան

ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագծին

«Փաստորեն միակ նախկինը չեմ այստեղ, տիկին Բաթոյանն էլ է այստեղ»,- Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախկին նախարար Զարուհի Բաթոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին սոցապ նախարար Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնելով, որ 2019 թվականին Կառավարությունը 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 68 հազար դրամ՝ ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ իր հեղինակած նախագծով էլ առաջարկում է 68 հազար դրամը բարձրացնել և ֆիքսել 100 հազար դրամ:

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ սպառողական զամբյուղի արժեքը 2021 թվականի համար 73 400 դրամ և այսօր աղքատության հաղթահարման և աշխատավարձի բարձրացման խնդիր կա, այդ պատճառով էլ իր նախաձեռնությունը տեղին է:

Նկատելով, որ մինչև 2026 թվականի կառավարության ծրագրով նախատեսված է նվազագույն  աշխաավարձը 85 հազար դրամի հասցնել՝ օրենքի հեղինակն ասաց, որ գնաճը և գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների թանկացումը խելամիտ են դարձնում իր առաջարկությունը:

«Եթե նկատի ունենանք, որ 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը կազմել է 255 հազար դրամ, ապա դրա նվազագույնը 40 %-ը կկազմի 102 հազար դրամ»,-հիշեցնելով, որ ՀՀ-ն վավերացրել է Սոցիալական խարտիան. որով աշխատավարձի նվազագույն շեմը միջին աշխատավարձի 40%-ն է իսկ առավելագույնը միջին և նվազագույն աշխատավարձերիի հարաբերակցության 60%-ը՝ ասաց Աղվան Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հանձնաժողովի նիստում կարդաց կառավարության միջնորդությունը, որով 2019 թվականին գործադիրը բարձրացվել էր նվազագույն աշխատավարձը և շեշտեց, որ այդ հիմնավորումը միանգամից փարատում է արդեն իր հեղինակած նախագծի վերաբերյալ նույն կառավարության տված արդեն բացասական եզրակացության մեջ արտահայտած մտահոգությունները:

«Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Թադևոս Ավետիսյանը հիշեց, որ 2004 թվականին 60 %-ով էր նվազագույն աշխատավարձ բարձրացվեց, որը ամենբարձրն է եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

«2003 թվականին նվազագույն աշխատավարրձը 5 հազար դրամ էր, միջին կենսաթոշակը՝ 6 հազար դրամ, այդ տարիներին 10-15 հազար աշխատավարձեր էինք ստանում, դուք ասացիք 60 %, բայց ես հիշում եմ, որ 2004 թվականի այդ 5 հազար նավազագույնը միանգամից դարձավ 13հազար, այսինքը՝ 160 %-ով բարձրացավ նվազագույն աշխատավարձը: 6 հազար դրամ միջին կենսաթոշակը 4-5 տարիների ընթացքում դարձավ 30 հազար»,-պատասխանեց Աղվան Վարդանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ մինչև 2020 թվականի համաճարակը և պատերազմը տնտեսական ակտիվությունը այլ էր, դրա համար էլ բարձրացրել են նվազագույն աշխատավարձը, իսկ հիմա այլ է ու այդ պատճառով գործադիրը բացասական եզրակացություն է տվել:

Նա նաև հայտնեց որ արդեն միջնաժամկետ ծախսերը հաշվարկված են և Վարդանյանի նախագիծն ուշացված է, ինչպես նաև նախագծում բացակայում է մակրոտնտեսական գնահատականները:

Փոխնախարարը նաև պնդեց, որ  նախագծի ընդունումը կբերի գործազրկության աճի:

Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ բյուջեի ընդունման ժամանակ ինքը կառավարություն էր ուղարկել նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու առաջարկը և կառավարությունը կրկին մերժել էր, իսկ մակրոտնտեսական ազդեցության բանաձևը մշակված է, որի մեջ թվերը տեղադրելով արդյունքը ստացվում է:

Աղվան Վարդանյանը նկատեց, որ հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները հիմնականում լուռ են, բայց համաձայն են փոփոխության էության հետ:

«Այս քաղաքական ուժն իշխանության է եկել մարդկանց բարեկեցությունը բարելավելու խոստումներով ու ցանկությամբ, բայց խոսքի և գործի տարբերություն կա»,-նկատեց Վարդանյանը և ասաց, որ համաձայն է հետ վերցնել նախագիծը 100 հազար դրամի շեմն իջեցնել 80 հազարի և ուժի մեջ մտնելու ժամկետն էլ տեղափոխել 2023 թվական և այդ փոփոխությամբ նորից բերի հանձնաժաղով, եթե պատգամավորները խոստանան, որ կողմ կքվեարկեն::

Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը հարցրեց, թե ի՞նչ վստահություն ունենան, որ հենց նախատեսված փոփոխություններով կբերվի նախագիծը:

«Կանայք սովորաբար տղամարդկանց խոսքին պետք է վստահեն, ես չգիտեմ թե ում խոսքին եք վստահում, բայց վստահեք»,-արձագանքեց Վարդանյանը:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով, եթե չկա գրավոր առաջարկ, ապա քվեարկության է դրվում առկա օրենքի նախագիծն առանց փոփոխությունների:

Աղվան Վարդանյանը համաձայնեց առաջարկին՝ խոստանալով երկու շաբաթից բերել լրամշակված  նախագիծ, իսկ հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}