Պեկին-2022. Կանադացի հոկեյիստները ռուսներին ստիպել են խաղին մասնակցել դիմակներով
Ռուսաստանի և Կանադայի ազգային հավաքականների հոկեյիստները բժշկական դիմակներով են հանդես եկել Պեկինում ընթացող Օլիմպիական խաղերի խմբային փուլի հանդիպմանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ի սկզբանե խաղը պետք է սկսվեր Մոսկվայի ժամանակով 7:10-ին, սակայն Կանադայի հավաքականը նշված ժամին խաղադաշտ չի մտել։ Ռուսաստանի հավաքականը խաղադաշտում 20 րոպե սպասել է մրցակցին, իսկ հետո գնացել է հանդերձարան։
Ըստ TSN-ի՝ Կանադայի հավաքականը ցանկացել է սպասել ռուս հոկեյիստների կորոնավիրուսի թեստերի արդյունքներին։
Այնուհետև հայտարարվել է հանդիպումը մեկ ժամով հետաձգելու մասին։ Հետագայում կանադացիները հայտնվել են սառույցի վրա, սակայն երկու հավաքականների բոլոր խաղացողները, ինչպես նաև մրցավարները խաղի են դուրս եկել բժշկական դիմակներով:
Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Յուլիա Ստյուարտ-Բիննսը, հոկեյիստուհիները հանդես կգան դիմակներով այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չեն ռուսական թիմի կորոնավիրուսի թեստերի արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն
- Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում
- Դահուկորդ Նատալյա Նեպրյաևան Ռուսաստանի առաջին մեդալը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում
- Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողության լավագույն լուսանկարները
- Պեկինի Ազգային մարզադաշտում վառվել է 2022 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան