Արթուր Դանիելյանը կարիերան կշարունակի Հունաստանում
Հունական «Պանսերայկոսը» հայտարարել է Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Արարատ-Արմենիայի» նախկին պաշտպան Արթուր Դանիելյանի հետ պայմանագիր կնքելու մասին: Այն նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Հունական ակումբը հայերենով «բարի գալուստ» է մաղթել հայ ֆուտբոլիստին:
«Պանսերայկոսը» հանդես է գալիս հունական երկրորդ Սուլերլիգայում և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղից հետո մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 17 թիմի պայքարում:
Դանիելյանի վերջին ակումբը «Սևանն» էր, որի կազմում 2021/22 մրցաշրջանի աշնանային հատվածում Հայաստանի առաջնության 12 հանդիպման է մասնակցել:
Դանիելյանը ծնվել է Ուկրաինայում 1998 թվականին, Դոնեցկի «Մետալուրգի» սան է, իսկ պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է «Ստալի» կազմում 2015 թվականին՝ 17 տարեկանում:
«Արարատ-Արմենիայի» կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր: