Վաղը կարտոֆիլը, հացը, միսը կթանկանան, քանի որ կառավարությունը մատը մատին չի տալիս. Արթուր Խաչատրյան
«Ամեն անգամ, երբ ընդդիմությունը սոցիալական ծախսերը բարձրացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես գալիս, իշխող քաղաքական ուժը սկսում է խոսել ինֆլյացիայի մասին»,- Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, երբ իրենց կողմից առաջարկած՝ նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը Աժ նիստերի օրակարգ չընդգրկվեց, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին։
«Սա կբարձրացնի ինֆլյացիան, սա կթանկացնի կյանքը, եկեք սոցիալական ծախսերի փոխարեն փողը ներդնենք ենթակառուցվածքների վրա, թող բիզնեսը զարգանա, փող կլինի, կուղղենք սոցիալական ծախսերի վրա։ Ինչպե՞ս պետք է այդ մարդիկ ապրեն, քանի տնտեսությունը զարգանա։ Իհարկե, այդ հարցին կառավարությունը որոշում է չպատասխանել։ Փոխարենը միշտ հղում է կատարում արտաքին ինֆլյացիայի վրա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ համեմատելով ներկրվող ապրանքների զգալի մասի գները, որոնք իրենց բնույթով առաջին անհրաժեշտության ապրանքներ են ու վիճակագրությունը Հայաստանում ինֆլյացիայի մասով, կտեսնեն, որ պրոբլեմը ներսում է։
«Վաղը պրոբլեմ է լինելու բնամթերքի հետ կապված, որովհետև այսօրվա կառավարությունն իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում է պրոբլեմի տակ, մատը մատին չի տալիս։ Վաղը կարտոֆիլը, հացը, միսը կթանկանան, կառավարությունը կասի՝ տեսեք, ինֆլյացիա է աշխարհում, չեն ասի, որ մատը մատին չեն տալիս, երբ սելիտրան երեք անգամ թանկացել է։ Եվ դա կբերեն հիմնավորում, որպեսզի սոցիալական ծախսերը չավելացնեն»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականները չհետևեցին ընդդիմադիր պատգամավորի հորդորին նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցում
- Սա արդեն 4-րդ նախագիծն է, որ դուք կոշտ մերժում եք քննարկման առարկա դարձնել ԱԺ նիստում. Արծվիկ Մինասյան
- «Փաստ». Գնաճը կարող է ձեռնտու լինել միայն կառավարությանը
- Էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գների աճը 2022 թ. գնաճին հավելյալ կավելացնի 1-1.5%. Մարտին Գալստյան
- Ունենք սարսափելի գնաճ, արտագաղթ, աղքատության աճող մակարդակ․ Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան