Դատական նիստն ընդմիջվեց․ սպասում են Ռոբերտ Քոչարյանին և Լուսինե Սահակյանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) քննվող ԵԴ/0253/01/19 գործով հերթական նիստն սկսվեց ընդմիջումից։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է դատարանին, որ նախօրեին Կապան քաղաքում մասնակցել է մեկ այլ դատական նիստի, որի աշխատանքները ուշ են վերջացել։
Պաշտպանը չի կարողացել նույն օրը վերադառնալ Երևան, իսկ այսօր վերադառնալիս ծագել են տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով նա հնարավորություն չունի նշանակված ժամին հասնել դատարան և խնդրում է նիստը հետաձգել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ նիստը սկսելու պահին դեռևս դատարան չէր հասել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նիստն ընդմիջվեց, որպեսզի դատարանը պարզի՝ կարո՞ղ է այսօր Սահակյանը մասնակցել նիստին, թե՝ ոչ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան