Էրիկ Վարդանյանը մոտ է ղազախական «Աստանա» տեղափոխվելուն
Ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը մոտ է ղազախական «Աստանա» տեղափոխվելուն, գրում է Արմսպորտը՝ հղում անելով metaratings.ru-ին։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են գործարքի բոլոր մանրամասների շուրջ։ Առաջիկա մի քանի օրերին տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի։
Վարդանյանը վարձավճարով հանդես էր գալիս «Փյունիկում» և Սոչիի թիմ վերադառնալուց հետո կարիերան շարունակելու տարբերակներ էր փնտրում։
Հիշեցնենք, որ «Աստանայում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: