Ամեն հաջորդ օրը ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում. Թադևոս Ավետիսյան
«Բա եթե այդքան լավ է, աճը կա, տնտեսությունը վերականգնվում է, ոչ թե հյուծվում, բա ինչո՞ւ մի քանի կարևոր սոցիալական հարցեր չեք լուծում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետսիյանը և դիմելով իշխող ուժին, հիշեցրեց, որ վերջիններս հրաժարվեցին խորհրդարանում քննարկել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծը:
Պատգամավորը նաև նկատեց, որ 2022 թ. բյուջեում սոցիալական վճարները գրեթե չեն բարձրացվել, իսկ փոքր խմբի համար նվազագույն թոշակն ընդամենը 2000 դրամով են բարձրացրել:
Ավետիսյանի խոսքով՝ ժողովրդի վատ ապրելու մեղավորը իշխող քաղաքական թիմն է, որը անընդհատ ձախողումներ է անում, դրանց արդարացման համար մանիպուլյացիաներ ու ստեր հորինում, հետո էլ՝ ավելի մեծ ստեր:
Պնդելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման բոլոր հիմքերը կան՝ պատգամավորը վստահություն հայտնեց, որ սովորական քաղաքացիներն էլ են այն տեսնում ամեն օր:
Թադևոս Ավետիսյանը տեղեկացրեց, որ հրապարակվել են հունվար ամսվա վիճակագրական տվյալները, որոնք ցույց են տալիս, որ սննդամթերքի գնաճն ահագնանում է և, եթե 2021 թ 11% էր, ապա այս ամիս հատել է ևս մեկ տոկոսային կետ և հասել12 %-ի:
«Իշխանությունները կառավարության միջնաժամկետ ծրագուրմ խոսում են 2026 թ-ին նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնելու մասին, որը փաստացի 25% աճ է նշանակում, բայց արդեն սննդամթերքի գնաճը կրկնակի ավելի է, քան այն աշխատավարձի աճը, որը պետք է տեսնենք 2026 թ-ին»,- հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Փաստ է, որ ամեն հաջորդ օրը ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում, քան նախորդ օրը, նվազում է կյանքի միջին որակը և դրա ամենամեծ բեռը կրում են աղքատ և սոցիալապես անապահով քաղաքացիները»:
Հարակից հրապարակումներ`
- Իրականում սա դատավորների անկախության սկզբունքի ոտնահարմանը կարող է հանգեցնել. Արծվիկ Մինասյան
- Քաղաքացիներին տուգանքի մատերիալ չհամարող Փաշինյանն ինչպես էր հպարտանում, որ տուգանքներն ավելացել են 851%, 791 %-ով. Գեղամ Մանուկյան
- Բալային համակարգի ներդրմամբ ՀՀ քաղաքացին դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ.Գեղամ Մանուկյան
- ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին