Մայր Աթոռ. Ադրբեջանի սույն նախաձեռնությունը Հայաստանի, Արցախի նկատմամբ թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորում է
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Ադրբեջանի իշխանությունների հերթական հակահայկական նախաձեռնության վերաբերյալ.
«Օրերս Ադրբեջանի իշխանությունները ի դեմս Մշակույթի նախարարի հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ:
Համաձայն վերջինիս հայտարարության՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»։
Հարակից հրապարակումներ`
- Խստագույնս դատապարտում ենք Արցախի մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերը ջնջելու Ադրբեջանի նախաձեռնությունը․ ԱՀ ԱԳՆ
- Բաքվի նպատակն է մշակութային ցեղասպանություն իրականացնելը. Հունա-հայկական բարեկամության ընկերակցություն
- Չենք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Լիլիթ Գալստյան
- Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ
- ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար. Հայկական ներկայության ոչնչացման նպատակով Բաքվի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը մշակութային ֆաշիզմ է
- Հայկական մշակույթի հետքը ոչնչացնելու խնդիրը կարող է կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրմամբ. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան