Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական և ժողովրդավարական Հայաստանի. Սեյրան Օհանյան
«Ժողովրդավարական արժեքներ դավանող միջազգային հանրության աչքի առաջ ակնհայտ բռնատիրության ձգտող ՀՀ իշխանությունների գործողություններով ապօրինի կալանավորվում են համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, իշխանության անօրինական ցանկությունը չկատարող դատավոր, իշխանության բազմաթիվ քննադատներ»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ, առանց իրավական նոր հանգամանքներ ի հայտ գալու, կրկին կալանավորվել է Քաջարանի քաղաքապետա Մանվել Փարամազյանը:
«Մենք դատապարտում ենք իշխանությունների այս ակնհայտ ապօրինի գործողությունները՝ գործող քաղաքապետերի, համայքների ղեկավարների նկատմամբ»,-ասաց Օհանյանը
Հիշեցնելով, որ իր ելույթի ընթացքում վերաքննիչ դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ խորհրդարանի երկու ներկայացուցիչները լինելու են դատարանում՝ ի աջակցություն Առուշանյանի և քաղաքացիենրին կոչ արեց մասնակցել այդ պայքարին՝ հանուն իրավական և ժողովրդավարական Հայաստանի:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Էրիկ Ալեքսանյան. Պատրաստ ենք 80 մլն դրամ գրավ վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ
- Լևոն Քոչարյանը վաղը վերաքննիչ քրեական դատարանում կմասնակցի Առուշ Առուշանյանի համար անցկացվելիք ակցիային
- Փետրվարի 8-ին Վերաքննիչ դատարանը կքննի Առուշանյանի խափանման միջոցի բողոքը
- Պաշտպան. Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին