Իրականում սա դատավորների անկախության սկզբունքի ոտնահարմանը կարող է հանգեցնել. Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովում քննարկվում է ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այս նախագծով ապահովում են Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետագա զարգացումը, հստակեցվել է ԲԴԽ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները, ձայների քանակը, որն անհրաժեշտ է համապատասխան որոշումներ կայացնելու համար։
«Նշված փոփոխությունները նպատակ են հետապնդում առավել հստակ պայմաններ նախատեսել ԲԴԽ գործունեության համար, պայմաններ, որոնք թույլ չեն տա ԲԴԽ-ին վերազանցել իր լիազորություններն ու փոքրամասնությամբ կարողանալ որոշումներ կայացնել, միաժամանակ կստեղծի իրավիճակ, որը թույլ չի տա կարգապահական կամ այլ ավելի լուրջ խախտում կատարած դատավորն արդարացվի՝ հաշի առնելով օրենքով նախատեսված բավական կոշտ պահանջները»,- ասաց Վ. Վարդանյանը՝ նշելով, որ վերլուծելով իրավիճակն ու ԲԴԽ առջև ծառացած խոչընդոտները, ներկայացրել է այս նախագիծը, որն, ըստ էության, հիմնված է ժողովրդավարության սկզբունքների վրա, հնարավոր բալանս է ստեղծում ԲԴԽ համար իր լիազորություններն իրականացնելու և դատավորների համար՝ իրենց անկախությունն ապահովելու տեսանկյունից։
«Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, ըստ էության, նոր հոդվածներ են առաջարկվել, թեև հիմնական զեկուցողն ասում է՝ հստակեցում, իրականում լրջագույն փոփոխություն է։
«Հատկապես վերջին օրերի զարգացումների շրջանակում՝ դատավորին կալանավորելու թույլտվություն տալու հարցի քննարկման կոնտեքստում, այս փոփոխությունն ավելի է դառնում այժեմական և շատ վիճահարույց»,- ասաց նա։
Ա. Մինասյանի խոսքով, իրականում սա դատավորների անկախության սկզբունքի ոտնահարմանը կարող է հանգեցնել։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին. Չեք ունեցել համարձակություն անգամ օրինական հիմքերի պայմաններում կայացնել անաչառ որոշում
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Երեմ Սարգսյան. Նայեք ԲԴԽ՝ իրավաբանության գուրուների միտքը
- ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի. Վարդևանյան
- ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Դատավորներ. Մտահոգիչ է տեսչական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին