Հարցումներ. Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը վարկանիշով գերազանցում է իշխանական դաշինքին
Թուրքիայի 13 սոցիոլոգիական ընկերություններ հունվար ամսին առանձին-առանձին հարցումներ են իրականացրել՝ պարզելու համար ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Metropoll, Gezici, ORC, MAK և կազմակերպությունների կողմից իրականացված հարցումները իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) համար ոչ շահեկան պատկեր է արձանագրել:
ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած խորհրդարանական «Ժողովուրդ» դաշինքն էլ հետ է մնում ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) «Լավ» (ԼԿ-İP) կուսակցությունների կազմած «Ազգ» խորհրդարանական դաշինքի վարկանիշին: Բոլոր 13 սոցհարցումների միջինով իշխանական «Ժողովուրդ» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվողները կազմել են 39.6%, իսկ ընդդիմադիր «Ազգ»-ինը՝ 40.5%:
Առանձին կուսակցությունների դեպքում պատկերն այսպիսինն է՝ ԱԶԿ-32.2%, ԱՇԿ- 7.4%, ԺՀԿ-27.1%, ԼԿ-13.4%:
Մեջլիսում ներկայությություն ունեցող կուսակցություններից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա»-ն (HDP-ԺԴԿ) էլ ստացել է հարցվածների 10.6%-ի հավանությունը, 0.6%-ով գերազանցելով խորհրդարանի անցողիկ շեմը:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության վարկանիշը կազմել է 3.1%, իսկ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը ստացել է հարցվածների 1.7%-ի հավանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են