«Հրապարակ». «Հայաստան» դաշինքը որոշել է ՀՌՀ անդամ ում առաջադրել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքը որոշել է չհրաժարվել Դոնթի բանաձևով իրեն հասանելիք ՀՌՀ անդամ առաջադրելու հնարավորությունից և երրորդ փորձն է անելու՝ առաջադրելով նոր թեկնածու։ Ընտրությունը կանգ է առել Para TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանի վրա։ Վերջինս աշխատել է «Արմենիա TV»-ում, Sputnikarmenia-ում, «ՊանԱրմենիան Մեդիա գրուպ»-ում։ Նրա թեկնածությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը. Նալբանդյանը Հակոբյանի կնոջ ղեկավարած լրատվամիջոցում է աշխատում։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանի և Մանվել Բադալյանի թեկնածություններն իշխանությունը մերժեց։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր դաշինքը, որը բոյկոտեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելը՝ հայտարարելով, որ չի ցանկանում լեգիտիմացնել գործընթացը, մյուս առաջադրումների հետ կապված բարդույթներ չունի և արագ հարմարվում է իշխանությունների պահանջներին՝ փոխելով թեկնածուներին և անգամ կին առաջադրելով։ Հիշեցնենք, որ իշխանությունն իր երկու տղամարդ թեկնածուներին անցկացրեց՝ ընդհանուր հաշվով 8 անդամ ունենալով, ապա հիշեց, որ, ըստ օրենքի, ՀՌՀ-ում մեկ կին պետք է լինի, և այդ պարտականությունը դրեց ընդդիմության վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան