Վիրուսաբանը զգուշացրել է հաճախակի ռեվակցինացիայի ռիսկերի մասին
Վիրուսաբան Վիտալի Զվերևը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ «Sputnik V»-ով կամ «Sputnik Light»-ով պատվաստվելուց հետո կարելի է պատվաստվել այլ պատվաստանյութով, բայց ոչ շուտ, քան 4 ամիս հետո, գրում է «Իզվեստիա»-ն։
«Պետք է նկատի ունենալ, որ գիտնականների առաջարկած միջակայքը չպահպանելու դեպքում կարող են լինել բացասական հետևանքներ։ Մեր պատվաստանյութերի համար, ներառյալ Sputnik-ը, միջակայքը վեց ամիս է։ Ընդհանուր առմամբ, 3-4 ամիս հետո վերապատվաստումը անվտանգ է, բայց ոչ շուտ։
Արևմուտքում մասնագետները նախազգուշացնում են արևմտյան դեղամիջոցներով շատ հաճախակի պատվաստումների մասին, քանի որ միոկարդիտով (սրտամկանի բորբոքում) հիվանդանալու վտանգ կա, դա, օրինակ, ցույց է տալիս իսրայելական վիճակագրությունը»,- նշել է փորձագետը։
Իսրայելի Առողջապահության նախարարությունը «Իզվեստիա»-ին հայտնել է, որ պատվաստանյութի երրորդ դոզայից հետո միոկարդիտի վտանգ կա, սակայն հիվանդությունը հազվադեպ է՝ 15 հազարից մեկ դեպք: Այնուամենայնիվ, այնտեղ նաև խորհուրդ են տալիս պատվաստումն անել ոչ շուտ, քան չորս ամիս հետո: Նույն առաջարկել է նաև ԱՀԿ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օր ՀՎԿԱԿ-ում. Որտե՞ղ ու ինչ պայմաններում են պահվում պատվաստանյութերը
- COVID-19-ի դեմ պատվաստված քանի՞ մարդու մոտ են ի հայտ եկել կողմնակի ազդեցություններ
- Ռուսաստանն ու Չինաստանն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ
- ԱՀԿ-ն հայտնել է «Sputnik V» պատվաստանյութին հավանություն տալու աշխատանքների մասին
- Որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն»-ի հինգ ախտանիշները
- Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ