«Փաստ». Ծայրահեղ հակառուս շրջանակները «նեղվել» են
«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ համարում անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքներին՝ նշել էինք, որ հաշվի առնելով գործող իշխանությունների և արմատական հակառուսական տրամադրություններ տարածող այլ միավորների բուռն գործունեությունը, եթե չլինեին սթափ դատող, պետության ու պետականության հարգն իմացող գործիչներն ու ԶԼՄ-ները, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար թիվ մեկ քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք կհամարվեր ոչ թե Թուրքիան, ապա և Ադրբեջանը, այլ ուրիշ երկիր, գուցե հենց Ռուսաստանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրոք Հայաստանում գործող արևմտամոլ ու ծայրահեղ հակառուս շրջանակները «նեղվել» են նրանից, որ նշյալ հարցմամբ, առաջին սպառնալիք է համարվել Թուրքիան և ոչ թե Ռուսաստանը, ինչպես նաև որ Ռուսաստանը համարվել է Հայաստանի առաջին գործընկեր բոլոր առումներով:
Եվ ահա, հանգստյան օրերին այս շրջանակներն իրենց Տելեգրամ ալիքներով փորձել են կազմակերպել հարցում, թե մարդիկ որ երկիրն են սպառնալիք համարում Հայաստանի համար: Ի դեպ, ուշագրավ է, որ սկզբնական շրջանում իրոք հաջողվել է Ռուսաստանը «դարձնել» սպառնալիք, սակայն ընթացքում ինչ-որ բան այնպես չի գնացել, հակառակը՝ առաջատար դիրքեր են «դուրս եկել» ԱՄՆ-ն ու ընդհանրական Եվրոպան: Բայց, միևնույնն է, հաջողվել է Թուրքիան մղել «հետին պլան»՝ 2-3-րդ տեղեր: Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նման հարցումներ արագ հանվել են էջերից, քանի որ նույնիսկ «բոտերով» լիարժեք «ցանկալի» արդյունք ստանալ չի հաջողվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան