ՀՀ ԱԳՆ. Բելառուսի նախագահի վերլուծությունները որևէ առնչություն չունեն ՀՀ-ի և նրա արտաքին քաղաքականության հետ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Սոլովյովին տված հարցազրույցում արած հայտարարությանը Հայաստանի վերաբերյալ.
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին