
08.02.2022. Կորոնավիրուսի 2486 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 7-ին կատարվել է 6807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2486 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3180 հիվանդ, մահվան 6 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 251 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1556 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9658 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 790 095թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 07.02.2022. Կորոնավիրուսի 1631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 06.02.2022. Կորոնավիրուսի 2467 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 05.02.2022. Կորոնավիրուսի 4032 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 քաղաքացի
- 04.02.2022. Կորոնավիրուսի 4192 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 03.02.2022. Կորոնավիրուսի 4388 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի
- 02.02.2022. Կորոնավիրուսի 3956 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 01.02.2022. Կորոնավիրուսի 3127 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին