Եթե հրատապ քայլեր չձեռնարկենք, վաղը կարտոֆիլի և կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու.Արթուր Խաչատրյան
«Գյուղացին իր խնդիրների հետ մնացել է մեն-մենակ»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և նկատեց, որ խնդիրը հավասարապես վերաբերում է ցորեն աճեցնողներին և հացը ուտողին:
Նկատելով, որ նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր սերմացուի, պարարտանյութի, վառելիքի գները՝ պատգամավորն ասաց, որ ինքը կողմ չէ ներմուծողին սուբսիդավորելուն, այլ կողմ է արտադրողին դոտացիա տալուն:
Խաչատրյանը շեշտեց, որ սերմացուի ու վառելիքի գները նոր բարձունքներ են գրավում, մեկ պարկ ամոնյակային սելիտրան 6-7,5 հազար դրամից հասել է 20 հազար դրամի և շատերը վարկ են վերցրել, որ աշնանացան կատարեն, բայց այն վերադարձնելու խնդրի առաջ են կանգնելու:
Ընդդիմադիր պատգամայվորի խոսքով՝ եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է, և սուբսիդավորման հարցը հենց հիմա պետք է լուծվի, քանի որ պարարտանյութ կարող է չլինել, իսկ վաղը ուշ կլինի։
«Եթե առաջիկա օրերին հրատապ քայլեր չձեռնարկենք, վաղը կարտոֆիլի և կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու, հասկացե՛ք վերջապես, որ թանկ պարարտանյութը, սերմացուն և վառելիքը նշանակում են թանկ և քիչ հաց, միրգ, բանջարեղեն և մսամթերք»,- ասաց պատգամավորը և, շեշտելով, որ մսամթերքի թանկացումը չի կարող թանկացումների շղթայական ռեակցիա չառաջացնել, հավելեց. «Երբ գների աճը վաղը դուրս գա վերահսկողությունից չփորձեք ձեր ձախողումը բարդել քովիդի, արտաքին շուկայի և գլոբալ տաքացման վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Չենք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Լիլիթ Գալստյան
- Մի նույնականացրեք Հայաստանն ու Փաշինյանին. Մամիջանյանի արձագանքը՝ Լուկաշենկոյին
- Ամեն հաջորդ օրը ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում. Թադևոս Ավետիսյան
- Այս իշխանությունը երկիրը գլորում է անկանխատեսելի գործընթացների դաշտ. Տիգրան Աբրահամյան
- Պապիկյանի հարսանիքի վերաբերյալ ծպտուն չեն հանում հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող ՀԿ-ները. Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին