Սա արդեն 4-րդ նախագիծն է, որ դուք կոշտ մերժում եք քննարկման առարկա դարձնել ԱԺ նիստում. Արծվիկ Մինասյան
«Կարևոր չէ, որ օրենքի նախագիծը 100 % ճշգրտությամբ բերվի և ընդունվի, կարևոր է, որ գաղափարն այստեղ քննարկման առարկա դառնա և ընթացքում ճշգրտվի»,-ԱԺ ՔՊ մեծամասնության կողմից նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ բարձրացնելու Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը ԱԺ օրակարագ չընդգրկելուց հետո իր ելույթում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորները իրենց մերժումը հիմնավորելիս ասում են բաներ, որոնք հակասում են իրենց իսկ վարքագծին:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ շատ են եղել իշխող ուժի ներկայացուցիչների բերած նախագծերը, որոնք կիսամշակված են եղել, բայց քննարկումների արդյունքում լրամշակվել և ընդունվել են:
«Սա ի՞նչ հիմնավորում է, որ դուք բերում եք՝ ասելով թե նախագիծը լրամշակված չէ, հետևաբար չպետք է մտնի օրակարգ և դառնա քննարկման առարկա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Սա արդեն 4-րդ նախագիծն է, որ դուք կոշտ մերժում եք քննարկման առարկա դարձնել լիագումար նիստում»:
Հիշելով որ նախորդ նիստում էլ մերժվեց բազմազավակ ընտանիքների հարցի քննարկումը՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ոչ ուզում ենք ձեր նախընտարկան խոստումները վերցնել, ոչ էլ շահարկման դաշտ տանել, մենք ասում ենք՝ այս հարցը կա, եկեք քննարկման առարկա դարձնենք, մերժում եք, հետո էլ ասում եք՝ ընդդիմությունը չի ուզում աշխատել խորհրդարանում»:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականները չհետևեցին ընդդիմադիր պատգամավորի հորդորին նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցում
- ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագծին
- Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան