Քաղաքական 15:32 08/02/2022 Հայաստան

Մենք ենք տեղիք տալիս, որ մեզ հետ այդպես քամահրանքով խոսեն. Ռուստամյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը նոնսենս է, բայց դրա պատճառները Հայաստանը պետք է փնտրի իր մեջ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահի հայտարարությունը։

«Բնականաբար, նման հայտարարություններով չպետք է հանդես գա առնվազն քո գործընկեր  պետությունը, սա նոնսենս է, միջազգային դիվանագիտական պրակտիկայում երևի սկանդալային դրվագներից մեկը կարող է համարվել։ Բայց պատճառները պետք է փնտրենք մեր մեջ։ Մենք ենք տեղիք տալիս, որ մեզ հետ այդպես քամահրանքով խոսեն։ Եվ միայն Լուկաշենկոն չի դա անում։ Հարևան երկրի նախագահը, հենց առիթ է ունենում, ոչ միայն այդ ոճով է խոսում, ուղղակի  նվաստացնում և վիրավորում է քո երկիրը և  ղեկավարին։ Բնականաբար, մենք այս նսեմացած վիճակի արդյունքներն ենք տեսնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, երբ հայտարարում էին՝ Հայաստանը կորցրել է սուբյեկտությունը, հեղինակություն չունի, որպեսզի պաշտպանի իրեն և ստիպի հաշվի նստել իր հետ, հիմա տեսնում են, որ դա իրականություն է, նման հայտարարությունները դրա հետևանքն են։

«Լուկաշենկոն այն օդիոզ անձնավորություններից մեկն է, որոնք ասում են, ինչ մտածում են՝ հաշվի չառնելով, թե կարելի է նման բառապաշար, ոճ կիրառել, թե ոչ։ Սա խոսում է լուրջ ներքին խնդիրների  մասին, խոսում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում կուլիսների հետևում»,- նշեց Ա. Ռուստամյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ եթե Հայաստանի ղեկավարը դիվանագիտական կորպուսին վիրավորում է,  բացահայտ ասում է՝ պետք է այնտեղ «յուրայինների» նշանակել, սա նշանակում է քանդել դիվանագիտական  պլացդարմը, որը ուներ Հայաստանը և հեղինակություն էր վայելում։

Նա նշեց, որ չպետք է խրախուսվի Լուկաշենկոյի ոճը, օրինակ չէ, որին պետք է հետևել։

«Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ մենք  ունենք այնպիսի արտառոց դրսևորումներ, որ նսեմացված վիճակն արտահայտվում է  այս  կամ այն կերպ տարբեր մարդկանց հայտարարությունների մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, այն, որ Հայաստանը կորցրել է իր հեղինակությունը, գործոնից վերածվել է գործիքի, բանակցություններում  խոսում են Հայաստանի մասին առանց հաշվի առնելու Հայաստանի կարծիքը, դա ակնհայտ փաստ է։

«Առիթ է, որպեսզի մեր մեջ խորը վերլուծենք  ու հասկանանք, որ այսպես շարունակվել չի կարող»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Ա. Ռուստամյանը նշեց, որ Լուկաշենկոն իր հայտարարություններն անում է՝ հաշվի առնելով իր շահերը. «Նա Հայաստանի հետ ռազմավարական շահերի անհրաժեշտություն չի տեսնում։ Ըստ էության, դա է նշանակում»։

Նա նշեց, որ դատապարտում է Լուկաշենկոյի հայտարարությունը,  բայց ընդդիմության դատապարտելով  հարց չի լուծվի, դատապարտող պետք է լինի պետությունը. «Այսօրվա իշխանությունների թեթև ձեռքով մեր արժանապատվությունը ոտնատակ տված տանում են»։

Ըստ նրա, որպեսզի ընդդիմությունը շտկի ստեղծված իրավիճակը, պետք է գա իշխանության։

«Չպետք է իշխանության գործառույթները դնել ընդդիմության վրա և մի բան էլ դժգոհել, որ ընդդիմությունը չի անում»,- ընդգծեց Ա. Ռուստամյանը։

Խոսելով միութենական պետության մեջ մտնելու հնարավորության մասին՝ նա ասաց, որ Հայաստանը պետք է պահպանի ինքնիշխանությունը և այնքան հզորանա, որ ինքը որոշի իր ճակատագիրը։

«Եթե այնքան թուլանանք, կշարունակվի նսեմացման  գործընթացը, մեր փոխարեն կորոշեն, մեզ չեն էլ հարցնի, ինչպես եղավ կապիտուլյացիան։ Եթե այսպես շարունակվի, մենք  արդեն ոչինչ չենք որոշի»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ ընդգծելով, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, փոխի այս իրավիճակը։ 

«Իշխանությունները մեզ տանում են օտար օրակարգերով, տանում են կործանման։ Հայաստանը տանում են թուրքացման, Արցախը՝ հայաթափման։ Սա է իրականությունը»,- ասաց Արմեն Ռոստամյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}