Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Քարամշակման կետում աշխատող բանվորների վրա. ԱՀ դատախազություն
2022թ. փետրվարի 5-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում:
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ
- ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական ընկերության աշխատակիցների ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ամարասի հովտում ադրբեջանցիները կրակել են տրակտորների ուղղությամբ. Սարուշեն համայնք
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են ՀՀ ՊՆ N զորամասի ջրատար մեքենայի ուղղությամբ
- Ադրբեջանը 10-15 րոպե կրակել է Կարմիր շուկայի ուղղությամբ. ԱՀ ՄԻՊ