Բայդենը կոչ է արել ամերիկացիներին լքել Ուկրաինան
Խելամիտ կլինի, որ ամերիկացիները հեռանան Ուկրաինայից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ՝ խելամիտ կլինի լքել երկիրը։ Ես խոսում եմ Ամերիկայի քաղաքացիների մասին: Ես չեմ խոսում դիվանագետների մասին», - ասել է Բայդենը, ով ավելի վաղ հայտնել էր, որ երկուշաբթի Շոլցի հետ բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է։
Կիևը և արևմտյան երկրները վերջին շրջանում անընդհատ հայտարարում են Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ակտիվացման մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։
Հարակից հրապարակումներ`
- Միայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է. Աբրահամյան
- Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը
- Ուկրաինայի Ռադան շնորհակալություն է հայտնել Վրաստանի խորհրդարանին աջակցության համար
- ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ է հրավիրել
- Ուկրաինացիների կարծիքները տարբեր են Պուտինի մտադրությունների շուրջ
- Ուկրաինացիները դուրս են եկել փողոց. «Ոչ մի պատերազմ Ռուսաստանի հետ»
- Ինչ են մտածում Ուկրաինայի հարցի շուրջ Վաշինգտոնի ու Մոսկվայի փողոցներում