Գագիկ Առուշանյան. Մի սպասեք լավ բանի
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը շնորհակալություն հայտնեց Վերաքննիչ դատարանի դիմաց ի աջակցություն, զորակցություն որդու հավաքված մարդկանց։
Նա և պաշտպանը խնդրեցին, որ մարդիկ գնան տուն. ցուրտ է, գործեր կունենան, իսկ դատական նիստը, որ ընդմիջվել է, կարող է երկար տևել։
«Մի սպասեք լավ բանի այս վիճակում։ Ի՞նչ ասեմ, արդեն դատավոր են կալանավորում։ Ի՞նչ միտք ունի խոսել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Առուշանյանը։
Ի աջակցություն Առուշ Առուշանյանի դատարան էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Վերջինը համարում է, որ Գորիսի քաղաքապետը քաղբանտարկյալ է։
«Պետք է թույլ տան, որ ընտրված քաղաքապետը ծառայի իր համայնքին։ այնպես պետք է լինի, որ Հայաստանը չունենա հավելյալ քաղաքական բանտարկյալներ։ Մեծ ցավ եմ ապրում, որ Հայաստանն այս վիճակում է, մարդիկ, որոնք եկան իշխանության ժողովրդավարությամբ, մեր երկրի համար ապահովում են քաղաքական բանտարկյալներ»,-ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը քննում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված բողոքը։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին. Չեք ունեցել համարձակություն անգամ օրինական հիմքերի պայմաններում կայացնել անաչառ որոշում
- Լևոն Քոչարյան. Իշխանությունները տեսնում են, որ դիմադրություն չկա, ավելի են լկտիանում
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Ռոբերտ Քոչարյան. Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան