Քաղաքացիներին տուգանքի մատերիալ չհամարող Փաշինյանն ինչպես էր հպարտանում, որ տուգանքներն ավելացել են 851%, 791 %-ով. Գեղամ Մանուկյան
«Եթե Քաղաքացիան տուգանքի մատերիալ չէ, 2022 թ. հունվարի 20-ի կառավարության նիստում Փաշինյանն ինչպես էր հպարտանում, որ քաղաքացիների տուգանքները պարեկային ծառայության շնորհիվ ավելացել են 370%, 851%, 791 %-ով»,- ելույթ ունենալով Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից բալային միավորների հանելու հետևանքով վարորդական իրավունքից զրկելու պահանջի վերացման նախագծի ներկայացման ժամանակ՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա խորհրդարանական մեծամասնությանը կրկին հիշեցրեց, որ իրենց իշխանության քաղաքական խոստումներից են եղել արագաչափերի, տեսախցիկների հանումը և քաղաքացուն տուգանքի մատերիալի կարգավիճակի բացառումը:
Մանուկյանը չհամաձայնեց ՔՊ-ական պատգամավորների այն պնդումների հետ, որ 2021 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի աճը պայմանավորված է մեքենաների քանակի ավելացմամբ, իսկ բալային համակարգի ներդրումը արդյունավետ է եղել և դրա հետ կապ չունի:
Պատգամավորը հիշեցրեց, որ ոչ թե մեքենաների շատացման պատճառով է վթարները շատացել այլ՝ մայրուղիների ճանապարհների խայտառակ սպասարկման, երբ սառցակալման հետևանքով տասնյակ մեքենաներ են միանգամից շղթայական վթարի մեջ հայտնվում:
ՔՊ պատգամավորները իրենց ելույթներում պնդեցին, որ օրենսգրքում բալային համակարգի տուգանքները որպես ոչ հիմնական են ամրագրված, հետևաբար նրանց կրկնակի կիրառումը չի հակասում նույն արարքի համար կրկին պատժելու դեպքերը բացառող սահմանադրական նորմին:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ այդ տրամաբանությամբ ցանկացած օրենքում նորմը կարելի է գրել ոչ հիմնական պատիժ և դրանով նույն արարքի համար կրկնակի պատիժ կիրառել:
Հարակից հրապարակումներ`
- Բալային համակարգի ներդրմամբ ՀՀ քաղաքացին դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ.Գեղամ Մանուկյան
- Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական և ժողովրդավարական Հայաստանի. Սեյրան Օհանյան
- Սա արդեն 4-րդ նախագիծն է, որ դուք կոշտ մերժում եք քննարկման առարկա դարձնել ԱԺ նիստում. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին