Էրիկ Ալեքսանյան. Պատրաստ ենք 80 մլն դրամ գրավ վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ
Վերաքննիչ դատարանն այսօր քննելու է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված բողոքը։
«80 մլն դրամ և ավելի պատրաստ ենք վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյնաը։
Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը հրաժարվել է իր ցուցմունքից։ Փաստաբանը սա համարում է բավարար հանգամանք, որպեսզի Առուշանյանի կալանավորումը փոփոխվի գրավով։
«Մենք չենք ասում, որ նախկինում պետության կողմից արձանագրված կալանավորման հիմքերն իսպառ վերացել են։ Քավ լիցի։ Մենք ասում ենք, որ տվյալ պարագայում ունենք այնպիսի իրավիճակ, որը պետության կողմից արձանագրած քննությանը խոչընդոտելու հիմքը էապես նվազել է, որը, այո, մենք պայմանավորւմ ենք Լուսինե Ավետյանի՝ դատարանում հարցաքննված լինելու հանգամանքով, առավել ևս նրա ցուցմունք տալով, որի շնորհիվ պարզ է դառնում, որ Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել, նրա դեմ մեղադրական բնույթի ցուցմունք առկա չէ։ Այս պարագայում կարծել, թե Առուշանյանն ազատության մեջ գտնվելով որևէ մեկի վրա պետք է կամ կարող է ազդեցություն ունենալ, ուղղակի միամություն է»,-ասաց պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանը վաղը վերաքննիչ քրեական դատարանում կմասնակցի Առուշ Առուշանյանի համար անցկացվելիք ակցիային
- Գեղամ Նազարյան. Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է
- Փետրվարի 8-ին Վերաքննիչ դատարանը կքննի Առուշանյանի խափանման միջոցի բողոքը
- Պաշտպան. Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է
- Առուշ Առուշանյանի գործով վաղվա նիստը չի կայանա
- Առուշ Առուշանյան. Մենք չենք պատրաստվում ընկրկել, քաջ գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք
- Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
- Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից