Էսի հո ԺԷԿ չի, էսի Ազգային ժողով է, չէ. Թադևոս Ավետիսյան
«Երկրորդ անգամ այս ամբիոնից ստիպված եմ վկայակոչել այն օրակարգը, որով ԱԺ նիստերն են ընթանում։ Վստահաբար, այս նիստերի օրակարգում չեք գտնելու ավելի կարևոր հարց, քան այն հարցը, որը մերժվեց մտնի օրակարգ ու դառնա քննարկման առարկա»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, երբ իրենց կողմից առաջարկած՝ նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկվեց, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին։
Նա նշեց, որ այս նախագծով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը գնաճին հավասար բարձրացվի։
«Եթե նայեք աշխարհին, որպես կանոն նաև կառավարությունն է օրինակներ բերում տարբեր երկրներից, որոնք իրեն ձեռնտու է, կտեսնեք, որ տարածաշրջանը, Վրաստան, ԵԱՏՄ անդամ երկրներ, իրականացրել են նաև 2022 թ. պետական բյուջեներով սոցիալական վճարների բարձրացում, որոշակիորեն վերանայվել են նվազագույն աշխատավարձերը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև մեջբերեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությունը, որ օրենքի նախագիծն ունի որոշ խնդիրներ և այլն։
«Դրա համար այստեղ ենք քննարկում։ Արդեն որերորդ անգամ անհասկանալի է՝ այսինքն ի՞նչ է նշանակում երկրորդ հոդվածը պետք է լրացվի։ Պետք է գաղափարը քննարկվի։ Այսինքն՝ եթե բարձրացնում ենք, որքան ենք բարձրացնում, մակրոտնտեսական ազդեցությունները։ Եթե դա քննարկվի, հենց այս ամբիոնից 3 րոպեի ընթացքում կարելի է այդ նախագիծը լրամշակել, քանի որ ընդամենը մի քանի թիվ պետք է ավելացվի։ Կարևորը գաղափարը կոնսենսուսի բերվի, որ չափով պետք է բարձրացվի նվազագույն աշխատավարձը, որ մակրոտնտեսական հավասարակշռությունը չխախտվի, լուծի այն խնդիրները, որոնք որ բոլորս ասում ենք կան։ Սա է իրավիճակը, թե չէ այս մի թուղթը պակաս է...
Էսի հո ԺԷԿ չի, էսի Ազգային ժողով է, չէ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ հիշեցնել, թե ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը. ՔՊ-ականի արձագանքը՝ Լուկաշենկոյին
- Վաղը կարտոֆիլը, հացը, միսը կթանկանան, քանի որ կառավարությունը մատը մատին չի տալիս. Արթուր Խաչատրյան
- ՔՊ-ականները չհետևեցին ընդդիմադիր պատգամավորի հորդորին նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցում
- Սա արդեն 4-րդ նախագիծն է, որ դուք կոշտ մերժում եք քննարկման առարկա դարձնել ԱԺ նիստում. Արծվիկ Մինասյան
- ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին