Լուգանսկում կանխվել է անօդաչու թռչող սարքի հարվածը
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական աշխարհազորայինները հայտնել են, որ որսացել են Ուկրաինայի անվտանգության ուժերի անօդաչու թռչող սարք, որը նախատեսում էին օգտագործել Դոնբասի շփման գծի մոտ հանրապետության վերահսկվող տարածքում հրետանային կրակը շտկելու համար։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, ավելի վաղ Լուգանսկը հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության ուժերի անօդաչու թռչող սարքերի անձնակազմի Դոնբաս ժամանման մասին։ Դոնբասի շփման գծի ողջ երկայնքով մարտական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով։
«Պոպասնայա բնակավայրի տարածքում (Կիևի հսկողության տակ - խմբ.) հակառակորդը գործի է դրել LELEKA-100 անօդաչու թռչող սարք, որն ունակ է իրական ժամանակում տեսանյութ փոխանցել՝ որոշելով ճշգրիտ աշխարհագրական կոորդինատները, դրանք փոխանցելով կրակի կառավարման կետ և գրանցելով այդ տեղեկատվությունը»,- երեքշաբթի լրագրողներին ասել է երկրի պաշտպանության վարչության խոսնակ Իվան Ֆիլիպոնենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան