Ուզում եմ հիշեցնել, թե ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը. ՔՊ-ականի արձագանքը՝ Լուկաշենկոյին
«Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել, մասնավորապես նշելով, թե ում է պետք Հայաստանը և այլն»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Նրա խոսքով, այդ որակումները իսկապես դատապարտելի են։
«Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Ես ուզում եմ հիշեցնել՝ վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը, և ես վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք, և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Վ. Հակոբյանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան