Լևոն Քոչարյան. Իշխանությունները տեսնում են, որ դիմադրություն չկա, ավելի են լկտիանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր բազմաթիվ քաղաքացիների հետ Վերաքննիչ դատարանի դիմաց էր։ Նա դատարանից պահանջում է արդարադատություն իրականացնել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով։
«Այս դատավորից առանձնապես ակնկալիքներ չկան։ Վերջին տարիների դաժան փորձը ցույց է տվել, թե որդ դատավորներն ունեն խիզախություն, համարձակություն արդարադատություն, և ովքեր են, որ ենթարկվում են իշխանությունների ճնշումներին։ Այդ առումով ես այսօրվա դատական նիստից մեծ սպասելիք չունեմ»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը քննում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված բողոքը։
Լևոն Քոչարյանը նկատեց, որ նման ակիաները կարևոր են նախ անազատության մեջ գտնվող, չընկրկած մարդկանց քաջալերելու, ապա հասարակության անտարբեր հատված ուշադրության համար։
«Այս լկտիությունը բոլոր սահմաններն անցել է։ Մեր իշխանությունները տեսնում են, որ դիմադրություն չկա, ավելի են լկտիանում, հաբրգում։ Սա մեզ լավ տեղ չի տանում, սա արդեն մեզ վատ տեղ է բերել հասցրել»,-ասաց նա։
Քոչարյանն ընդգծեց, որ անազատության մեջ գտնվելով առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ է տարել իշխանական թեկնածուի նկատմամբ։
«Աշխարհում երևի նման բան չի եղել, պետք է ուսումնասիրվի»,-նկատեց Լևոն Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Էրիկ Ալեքսանյան. Պատրաստ ենք 80 մլն դրամ գրավ վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ