Համազգային թատրոնը «Ֆաջր» թատերական միջազգային փառատոնում ներկայացրել է «Լոռեցի Սաքոն»
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը փետրվարի 7-ին Թեհրանում «Ֆաջր» միջազգային փառատոնում ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը։
ParsToday-ը հայտնում է, որ ներկայացմանը ներկա էր Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։
Միջոցառումը իրականացվել է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում։
Նշվում է, որ «Ֆաջր» թատերական միջազգային 40-րդ փառատոնը մեկնարկել է փետրվարի 3-ին և շարունակվելու է մինչև փատրվարի 15-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին