Լուկաշենկոն թող մտնի Մինսկի իր օդանավակայանը, որը խոզանոց է հիշեցնում․ Հովիկ Աղազարյան
«Լուկաշենկոներն և Մարգարիտա Սիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին և ռուսական պետականությանը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Հովիկ Աղազարյանը շարունակելով իր խոսքն՝ ասաց. «Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ մի հատ մտնի Մինսկ իր օդանավակայանը, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Բելառուսի նախագահի վերլուծությունները որևէ առնչություն չունեն ՀՀ-ի և նրա արտաքին քաղաքականության հետ
- Ուզում եմ հիշեցնել, թե ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը. ՔՊ-ականի արձագանքը՝ Լուկաշենկոյին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան