Պեկին-2022. Կատյա Գալստյանը 80-րդն է սպրինտում
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր՝ փետրվարի 8-ին, պայքարի է դուրս եկել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Կատյա Գալստյանը:
Նա հանդես է եկել արագավազքում (սպրինտ) և գրանցելով 4:00.48 արդյունքը՝ չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Հայաստանի բազմակի չեմպիոնը ելույթն ավարտել է 80-րդ տեղում, իսկ մրցմանն ընդհանուր առմամբ 90 դահուկորդ է մասնակցել: Այս մասին գրում է Արմսպորտը։
Որակավորման փուլը հաղթահարել են առաջին 30 մարզուհիները: 3:09.03 արդյունքով առաջին տեղով եզրագիծը հատել է Շվեդիայի ներկայացուցիչ Յոննա Սադլինգը:
Կատյա Գալստյանը ևս մեկ անգամ մրցուղի դուրս կգա փետրվարի 10-ին. այդ օրդը նա Անգելինա Մուրադյանի հետ ելույթ կունենա 10 կմ դասական ոճում:
Հարակից հրապարակումներ`
- Պեկին 2022․ Մեդալային հաշվարկում առաջատարը Շվեդիայի հավաքականն է
- Պեկին-2022. Կանադացի հոկեյիստները ռուսներին ստիպել են խաղին մասնակցել դիմակներով
- Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն
- Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում
- Դահուկորդ Նատալյա Նեպրյաևան Ռուսաստանի առաջին մեդալը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում
- Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողության լավագույն լուսանկարները
- Պեկինի Ազգային մարզադաշտում վառվել է 2022 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակը
- Պեկին-2022. Հայտնի են Հայաստանի դրոշակակիրները