FT. Պուտին-Մակրոն հանդիպումը «նպաստում է» Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիային
Financial Times-ը, հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի շուրջ իրավիճակում «շարժվել» է դեպի դեէսկալացիա, մասնավորապես՝ իբր քննարկվել են զորավարժությունների ավարտից հետո Բելառուսից ռուս զինվորականների դուրս բերման հարցը։
«Ըստ ֆրանսիացի պաշտոնյաների՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել չձեռնարկել նոր ռազմական նախաձեռնություններ և սկսել ընդլայնված երկխոսություն ռուսական զորքերի տեղակայման շուրջ։ Ֆրանսիացի երկու պաշտոնյաներն ասել են, որ համաձայնագիրը կարող է ներառել նաև այս ամիս, լայնածավալ համատեղ զորավարժությունների ավարտից հետո, որին մասնակցում է մոտ 30 հազարանոց զինվորական կազմը, Բելառուսից ռուսական ուժերի դուրսբերումը, ինչը նույնպես կնպաստի հետագա հանդիպումների և «կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ կառուցողական երկխոսություն սկսելուն» մասին համաձայնության ձեռքբերմանը»,-գրում է թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ ոչ Պուտինը, ոչ էլ Մակրոնը բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ չեն նշել նման խոստումներ քննարկելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան