Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի.monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2021 թվականի մարտ ամսին Karabakh Honor անունով օգտատերը իր յութուբյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ վանդալիզմի է ենթարկվում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին։
Տեսանյութում հստակ երևում է, որ ջարդված ու կիսված է եկեղեցու խորանի Սուրբ սեղանը, եկեղեցու ներսը տակնուվրա է արված, ադրբեջանցի զինվորականները ներս ու դուրս են անում եկեղեցում, բարձրանում խորանի վրա, անարգում այն, մտնում ավանդատները, որոնք ևս տակնուվրա են արված։
Բացի դա, ակնհայտ է նաև, որ, ոտնահարելով քրիստոնեական կառույցի ծիսական գործառույթը, ադրբեջանցի վանդալները մահմեդական աղոթք են հնչեցնում քրիստոնեկան եկեղեցում: Դատելով տեսանյութից, կարող ենք եզրակացնել, որ Արցախի Քարինտակ գյուղում տեղակայված է ադրբեջանական զինվորական մեծ ստորաբաժանում, որի զինվորները անարգում են հայկական մշակութային ժառանգությունը։
Մեր արձագանքը
Համաձայն Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար. Հայկական ներկայության ոչնչացման նպատակով Բաքվի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը մշակութային ֆաշիզմ է
- Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը
- Ադրբեջանն այժմ ուրիշ տակտիկա է ընտրել. Համլետ Պետրոսյան
- Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ
- «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները. monumentwatch.org
- Ադրբեջանն առաջարկում է Շուշին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծարար քաղաքաների ցանցում». monumentwatch.org
- Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան