Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին
Երևանի ավագանու նիստում քննարկվեց Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել մասին որոշման նախագիծը։
Զեկուցող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջայանը ներկայացրեց հիմքերը։
«Տիկին Մխոյանը բացակայել է ավագանու նիստերից մոտավորապես 20 անգամ։ Իմ նշած բացակայությունների մի մեծ հատվածն ունի օբյեկտիվ պատճառ՝ տիկին Մխոյանը այդ ժամանակ ֆիզիկապես օբյեկտիվ պատճառով չէր կարող գալ նիստերին։ Այդ ժամանակահատվածը չենք դիտարկել այս նախագիծը ներկայացնելու համար, այլ դիտարկել ենք բացառապես այն ժամանակահատվածը, որը իր մեջ օբյեկտիվ հիմքեր չի պարունակել»,- նշեց նա։
Արմեն Գալջայանը նշեց, որ պետք չէ շահարկել մայրության հանգամանքը, ավագանու անդամի պարտականությունների մեջ չի մտնում ամենօրյա աշխատանքը, այլ ամսվա մեջ մեկ անգամ ներկայանալ ավագանու նիստին։
«Մենք տիկին Մխոյանի հետ ունեցել ենք քաղաքական զրույց, մեր տեսակետները չեն հատվել։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենևին այդպես չէ։ Մենք ասել են տիկին Մխոյանին՝ կա բացակայությունների շեմ, որը հատվել է»,- ասաց նա։
Նախագիծը դրվեց քվեարկության։ Գրանցված ավագանու 54 անդամներից 45-ը կողմ քվեարկեցին , 8-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ։ Նախագիծն ընդունվեց։
«Առավոտը» գրել է, որ Լուսինե Մխոյանը հայտարարել էր՝ ինքը չի միացել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ավագանու անդամների ստորագրահավաքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան