«Ժողովուրդ». Ովքեր են դեմ եղել «Հայաստան» խմբակցության ներսում, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու առաջադրի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներսում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը բավականին բուռն է անցել:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորների մի մասը պնդել է՝ թեկնածու պետք է առաջադրել նախևառաջ քննադատությունից խուսափելու ու չթիրախավորվելու համար, թե ընդդիմադիրները, սեփական թեկնածու չառաջադրելով, լեգիտիմացնում են իշխանության թեկնածուին: Մեր տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը կարողացել են հասնել նրան, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու չառաջադրի: Ի՞նչն էր պատճառը: Այս հարցի շուրջ զրուցեցինք պարոն Թևանյանի հետ:
«Քնարկմանը բոլորն են մասնակցել, այնպես չի, որ մեկ հոգի է միայն տեսակետ հայտնել: Ինչ վերաբերում է իմ՝ նախագահի թեկնածու չառաջադրելու հարցում «խիստ ակտիվ լինելուն», ապա Covid-ով հիվանդ եմ եղել, ինչպե՞ս կարող էի շատ ակտիվ քննարկումների մեջ լինել: Այո, դեմ եմ եղել, որ ընդդիմությունը թեկնածու ունենա, ու այնպես չի, որ մենակ ես եմ դեմ եղել»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց Թևանյանը:
Տեղեկացանք նաև, որ հարցի քննարկումից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորների մեծ մասը, այնուամենայնիվ, չի հաշտվում թեկնածու չառաջադրելու որոշման հետ՝ համարելով, որ թեկնածու չառաջադրելու բոյկոտն անհիմն ու անտրամաբանական է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին