10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
1. Հայաստանում հավի մսի ինքաբավությունը կազմում է շուրջ 30 տոկոս։
2. 2015-2020 թվականների ընթացքում հվի մսի տեղական արտադրության ծավալն աճել է մոտ 2.5 անգամ։ 2020-ին հավի մսի արտադրությունը կազմել է 12.760 հազար տոննա։
3. Հայաստանցի սպառողների 79 տոկոսը նախապատվությունը տալիս է տեղական արտադրության թարմ և սառեցված հավի մսին, 19 տոկոսը՝ և տեղական, և ներմուծված, միայն 2 տոկոսը՝ ներմուծված։
4. Տնային տնտեսությունում սպառման նպատակով (առօրյա սպառում որպես սնունդ կամ սննդի մաս) ձեռքբերողներից հարցվածների 72 տոկոսը նշել է, որ հավի միս օգտագործում է ավելի հաճախ, քան այլ միս (տավար, խոզ, գառ)։
5. Սպառողները հավի միսն առավել հաճախ ձեռք են բերել ամբողջական տեսքով կամ կրծքամսի տեսքով։
6. Հայաստանում ածան հավի մայրական կազմ ունի մեկ ընկերություն։
7. Մեկ օրական ճտի միջին օպտիմալ պահվածքը (աճի ժամանակահատված) տևում է 40 օր, որից հետո իրականացվում է մորթ։ 40 օրական հավի կենդանի քաշը կազմում է 1.8-2 կգ, որից մսի ելքը կազմում է 72-73 տոկոս կամ 1.3-1.45 կգ առանց վզի։
8. Հայաստանում հավի մսի արտադրությունում օգտագործված կերային բաղադրիչների կառուցվածքում գերակշիռ մասը կազմել են սոյայի քուսպը, ցորենը, եգիպտացորենը՝ համապատասպանաբար 6, 26, 22 տոկոս։
9. Տեղական արտադրության հավի մսի ինքնարժեքի հիմնական տարրը կերային բազան է, որը կազմում է ինքնարժեքի 53 տոկոսը։
10. 2020 թվականին թարմ կամ պաղեցված մսի 79 տոկոսն իրացվել է մեծածախ, իսկ 21 տոկոսը՝ մանրածախ։
11. Արտադրված հավի մսի գնի 1 տոկոս բարձրացումը միջինում հանգեցնում է ներմուծված հավի պահանջարկի 1.54 տոկոս բարձրացման։
Տվյալները վերցված են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքներից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին