Ամրամ Մակինյան. Փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փուչիկ էր
«Երկու տարի շարունակ թե՛ ես, և թե՛ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ իրավապահ համակարգը՝ ի դեմս ոստիկանության, գնում է մի տեղ, որտեղից դուրս է գալու խայտառակ պարտված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով 2019 թվականի դեկտեմբերին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին, որի շրջանակում նրան մեղսագրվում էր 562 մլն դրամի չարաշահում։
Մակինյանն ընդգծեց, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին անընդհատ իշխանական ԶԼՄ-ներն այս լուրը տարածում Հայրապետյանի լուսանկարով։ Ոստիկանության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործը երբ ուղարկվել է քննչական կոմիտե, 100 մլն դրամով քիչ չարաշահումներ են մեղսագրվել գործով երեք մեղադրյալներին։
Փաստաբանը հիշեցրեց, որ 2019թ.-ի դեկտեմբերին սանձազերծվեց արշավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի նկատմամբ. ՀՀ ոստիկանությունը բոլոր հնարավոր բոլոր եղանակներով տարածել էր տեղեկությունը, թե իբրև Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ իրականացվել է 562 մլն դրամի յուրացման գործընթաց, որը արտահայտվել է իբրև թե Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի ֆաբրիկա ընկերության կողմից շինարարական շխատանքների կատարման ընթացքում։
«Մինչդեռ ոչ թե չարաշահումներ են եղել, այլ նախատեսվածից ավելի աշխատանքաներ են իրականացվել։ Կատարվել է փորձաքննություն, որը ֆիքսել է ավել կատարված աշխատանքները։ Երեկ մեզ պաշտոնապես ներկայացվեց փորձագետի եզրակացությունը, որով հաստատվում է, որ երկու տարի Ռուբեն Հայրապետյանի նկատմամաբ իրականացրած գործողություններն ամբողջությամբ քարուքանդ են եղել։ Արձանագրվել է, որ այս պահի դրությամբ ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությանը դեռևս պետք է վճարի 84 մլն 525 հազար դրամ։ Պատկերացրեք, մեղադրում են 562 մլն դրամի չարաշահման համար այն դեպքում, երբ որ ՀՖՖ-ն պարտք է մնացել։ Փաստվել է, որ այս ամենը եղել է փուչիկ մեղադրանք, ինչի մասին մենք ասում էինք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ փորձագետները երկու տարի շարունակ ուսումնասիրել են հանրապետության տարբեր մարզերում կառուցված ու վերանորգված մարզադահլիճներն ու մարզադաշտերը։
Մակինյանն ասաց, որ այս գործի ճակատագրին արժանանալու են բոլոր այն քրեական գործերը, որոնք օր ու մեջ ռեժիմով հարուցվել են Հայրապետյանի ու նրա մերձավորների նկատմամբ։
«Հիմա մենք համոզված ենք, որ վարույթ իրականացնող մարմինը բարեխղճորեն կգործի ու օր առաջ կդադարեցնի քրեական հետապնդումները մարդկանց նկատմամբ։ Մենք սպասում ենք նաև ոստիկանության արձագանքին, թե ինչ պետք է ասեն Ռուբեն Հայրապետյանի պատիվը, գործարար համբավն անվանարկելու վերաբերյալ»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. ՔԿ է կանչվել Ռուբեն Հայրապետյանի 82 ամյա հիվանդ հայրը
- Նիկոլ Փաշինյանի խորհրդականը միջամտել է Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությանը. 168.am
- Ռուբեն Հայրապետյանի փաստաբան. Պարզ ասում եմ` իզուր ջանքեր են
- Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ՔԿ
- ՔԿ. Ռուբեն Հայրապետյանի գործով հետախուզվողներից մեկը ներկայացել է դատարան
- Ռուբեն Հայրապետյանի հետ կապ չունեցող ընկերությունները կալանքի տակ են դրվել. Ամրամ Մակինյան
- Փաստաբան. Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի մի քանի արարքների հիմնավոր կասկածը բացակայում է
- Ռուբեն Հայրապետյանի փաստաբան. Դատարանի որոշումը հերթական գործի հիմնովին ջախջախումն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան