Պատրաստ ենք պաշտոնական հայտագրերի դեպքում էլ հետայսու շարունակել հնարավորինս աջակցել Բելառուսին. Արարատ Միրզոյան
«Ալեքսանդր Գրիգորևիչի ինքանտիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամը չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը և քննարկման առարկա են դռանում տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև մեր երկրում»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Նրա խոսքով այդ ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը և վստահեցրեց, որ դրանք ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ որևէ առնչություն չունեին:
Հաստատելով տեղեկությունը, որ նախորդ օրը ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ նախարարն ասաց. «Դեսպանին են փոխանցվել մեր այն համոզմունքները, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնելով միմյանց շահերը, սուվերենությունը, ինչու չէ՝ այն իրավապայմանագրային դաշտը, որի վրա է հիմնվում մեր երկրների միջև համագործակցությունը: Այնուամենայնիվ, պատրաստ ենք հետայսու էլ շարունակել, պաշտոնական հայտագրերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»:
Արարատ Միրզոյանը ցանկալի համարեց, որ բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտին և երկու ժողովուրդների բարեկամության ոգուն:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոյի հայտարարության շերտերը
- Երևանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո
- Մի նույնականացրեք Հայաստանն ու Փաշինյանին. Մամիջանյանի արձագանքը՝ Լուկաշենկոյին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան